Համակարգչային խաղերի մշակող և թողարկող EA Sports-ը սկսել է Ռուսաստանի հավաքականին և ռուսական ակումբներին FIFA 22 սիմուլյատորից հեռացնելու գործընթացը։
Դա պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, հայտնում է EA Sports-ի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, Ռուսաստանի հավաքականն ու ակումբները կհեռացվեն խաղի բջջային տարբերակից և FIFA Online-ից։
























































