ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հույս է հայտնել, որ Կիլիան Մբապեն կմնա ֆրանսիական ակումբում։
«Քանի դեռ չկա ստորագրություն, մենք կփորձենք ամեն ինչ անել, որ նրան պահենք։ Այն, որ ՊՍԺ-ն Մբապեին տարեկան 50 մլն եվրոյի պայմանագիր է առաջարկել, դա ճիշտ չէ։ Մենք կոնկրետ առաջարկ չենք արել։ Այստեղ մի կարևոր կետ կա՝ կարծում եմ, որ վերջին բանը, որ կավելացնենք պայմանագրին, դա աշխատավարձն է։ Մենք ցանկանում ենք լավագույն պայմաններ ստեղծել, որպեսզի Կիլիանը լինի լավագույն խաղացողը։
Հիմա ես հավատում եմ, որ Կիլիանն իսկապես լայն է մտածում։ Շաբաթ օրը մարզադաշտում զգացողությունը հրաշալի էր. ինչ-որ բան ստեղծվում է, և դա միայն նրա համար չէ: Ես այստեղ չեմ խաբելու համար, բայց մյուս ակումբները նման երկրպագուներ չունեն: Դա ևս մեծ նշանակություն ունի:
Չեմ կարծում, որ որոշումը կախված կլինի «Ռեալի» դեմ խաղի արդյունքից։ Մենք երիտասարդ սերունդ ունենք, երիտասարդ խաղացողները մեզ հետ են մարզվում, ցանկանում են ավելի շատ ներդրում ունենալ հաջողություններում։ Այն, ինչ արել են քաթարցի սեփականատերերը վերջին 10 տարիների ընթացքում, ՊՍԺ-ին դասել է աշխարհի լավագույն ակումբների շարքում: Այսօր դա իրականություն է։ Մբապեին այստեղ սիրում են, պաշտում և հարգում են»,- ասել է ՊՍԺ-ի մարզական տնօրենը L’Équipe-ին։
























































