Լեոնարդոն խոսել է Սերխիո Ռամոսի առողջական խնդիրների մասին.
«Երբ մենք պայմանագիր կնքեցինք նրա հետ, ֆիզիկապես նա լավ վիճակում էր: Ցավոք սրտի, մեր հույսերը չարդարացան։ Նրա և բոլորիս համար դժվար է։
Բայց մեր դիրքորոշումը պարզ է. այն օրը, երբ ասենք, որ Ռամոսն այլևս չի կարողանա խաղալ, ամեն ինչ պարզ կդառնա բոլորի համար։ Բայց դա այդպես չէ։
Այն, որ Ռամոսը չի խաղում, խանգարում է նրան առաջատար լինել։ Եզրակացությունների առումով կսպասենք, քանի որ մրցաշրջանը դեռ չի ավարտվել։ Բայց ես չեմ վախենում պատասխանատվություն կրել սխալների համար, երբ դրանք թույլ եմ տալիս»,- ասել է ՊՍԺ-ի մարզական տնօրենը L’Equipe-ին:
























































