Իրանական Ռաշտ քաղաքում ավարտված ծանրամարտի International Fajr Cup մրցաշարում +109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ է նվաճել:
Հայ ծանրորդը, պոկելով 180 կգ ծանրաձողն ու հրելով 230 կգ-ն, երկամարտի 410 կգ արդյունքով երկրորդ տեղն է գրավել:
Նշենք` Սիմոնն իր համար անսովոր` գերծանր քաշային կարգում էր հանդես գալիս:
Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը մրցմանը չի մասնակցել: Ալեքսանյանը թիմի հետ մեկնել է Իրան, սակայն առողջական պատճառով որոշվել է` մրցմանը չմասնակցել:
Հիշեցնենք` International Fajr Cup-ը վարկանիշային էր Տոկիո-2020-ի համար: