ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2020 թվականի կրթության ոլորտի օժանադակ ծառայությունների բյուջետային հատկացումներից վերաբաշխում է կատարվել և Կառավարության այսօրվա որոշմամբ 743 մլն 769 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գումարը նախատեսված է ընդհանուր առմամբ 3 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև 48 հաստատության շենքային պայմաննների բարելավման և կառուցման նախգծային աշխատանքների համար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ պաշտոնական կայքը:
Ուսումնական, մշակութային և սպորտային հաստատությունների ընթացիկ վերանորոգման վերոգրյալ աշխատանքները ընդգրկում են ողջ հանրապետության տարածքը: Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ շատ կարևոր է հատկապես այս տարի կառուցապատման տեմպերն արագացնելու քաղաքականության որդեգրումը, քանի որ կապիտալ շինարարությունը տնտեսության համար էական նշանակություն ունի :
ՀՀ կառավարության մայիսի 7-ի նիստում հավանության արժանացած նախագծում ներառված են հետևյալ սպորտային կառույցները. Հեծանվային սպորտի դպրոցն ու Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցը, Օլիմպիական հերթափոխի քոլեջը, մի շարք դպրոցների մարզադահլիճներ: Այս կառույցներից զատ, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կկառուցվի նոր մարզադահլիճ, որի նախաձեռնությունը պատկանում է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին ու նրա մարզչին: