«Նիցայի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն չի պատրաստվում բոյկոտել «Մոնակոյի» հետ հանդիպումները այն պատճառով, որ ակումբը պատկանում է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին։
«Երբեք. «Մոնակոյին» բոյկոտելու խնդիր չունեմ։ Մենք պետք է աջակցենք ուկրաինացի ժողովրդին, ուկրաինացի մարզիկներին, մասնավորապես, ֆուտբոլիստներին և մարզիչներին, բայց մենք չենք կարող մեղադրել բոլոր այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն ունեն»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Նիցան» երեկ 2-0 հաշվով հաղթեց «Վերսալին»։ Հանդիպման գոլերն՝ այստեղ։
Եզրափակչում «Նիցան» կհանդիպի «Նանտ»-«Մոնակո» հանդիպման հաղթողի հետ։
























































