Լիոնել Մեսսին դժգոհ է իր հասցեին ֆրանսիական մամուլի քննադատությունից։
Վերջին ամիսներին ֆրանսիական հանրահայտ հրապարակումները խաղերի արդյունքներով ՊՍԺ-ի հարձակվողին պարբերաբար ցածր գնահատականներ են տալիս։
34-ամյա հարձակվողի գնահատակնները նույնիսկ սկսել են քննարկել փարիզյան թիմի հանդերձարանում։
Մեսսին ՊՍԺ-ի մի շարք ղեկավարների հասկացրել է, որ ԶԼՄ-ների այս վերաբերմունքն իր համար զարմանալի է, հայտնում է El Chiringuito-ն՝ մեջբերելով Le Parisien-ին։