ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է հեռանալ ֆրանսիական ակումբից։
Ֆուտբոլիստը որոշել է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է իսպանական AS-ը։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն Մբապեի հետ նոր պայմանագիր կնքելու հնարավորություն չունի։
Նշվում է, որ Կիլիանը մտադիր է այս մրցաշրջանն անցկացնել ամենաբարձր մակարդակով և փորձելու է հաղթել Չեմպիոնների լիգան ֆրանսիական ակումբի հետ։