ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի խաղում «Սենտ Էտյենին» (3:1) հաղթելուց հետո կիսվել է իր թիմակից Լիոնել Մեսսիի մասին կարծիքով, ով ֆրանսիացուն երկու գոլային փոխանցում է կատարել։
«Մեսսին հիանալի խաղացող է։ Ես ուրախ եմ նրա համար, նա ընտելանում է նոր կյանքին, նոր ակումբին։ Նույնիսկ եթե ունես յոթ «Ոսկե գնդակ», ադապտացիան նոր թիմում միևնույնն է անհրաժեշտ է: Բայց նա շարունակում է ավելի ու ավելի լավ խաղալ:
Ես միշտ ասել եմ. «Ավելի լավ է լինել մեծ Մեսսիի հետ, քան առանց նրա»․ նրա հետ հեշտ է խաղալ։
Ես միշտ ցանկացել եմ խաղալ մեծ խաղացողների հետ, երկուսս էլ հաճույք ենք ստանում, և ես սովորում եմ նրանից»,- Մբապեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
























































