«Ինտեր Մայամիի» գործադիր տնօրեն Խորխե Մասը հայտարարել է, որ ակումբը շարունակում է հետաքրքրված լինել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով:
«Լեո Մեսսին դեռևս աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, նրա հմտությունները չեն վատացել: Մենք կցանկանայինք նրան տեսնել մեր ակումբում, եթե նա որոշի հեռանալ ՊՍԺ-ից։
Կարո՞ղ է դա պատահել: Մենք կփորձենք ձևակերպել Մեսսիի տրանսֆերը։ Ես հոգու խորքում լավատես եմ, դա հնարավոր է»,- մեջբերում է Մասին Miami Herald-ը։
34-ամյա արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։
























































