Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» Նեապոլում 4-2 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
Կատալոնական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Ժորդի Ալբան, Ֆրենկի դե Յոնգը, Ժերար Պիկեն և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը։ Իտալական ակումբի կազմում աչքի ընկան Լորենցո Ինսինյեն և Մատեո Պոլիտանոն։
Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այսպիսով, «կապտանռնագույնները» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում։