Ջուդ Բելինգհեմը եվրագավաթներում այս մրցաշրջանի ամենաարդյունավետ անգլիացի խաղացողն է:
«Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 8 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Երեկ Բելինգհեմը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռեյնջերսի» դեմ խաղում (2-1՝ այս պահի դրությամբ):
Հիշեցնենք, որ Բելինգհեմը գերմանական ակումբ է տեղափոխվել անգլիական «Բիրմինգհեմից»։