Եվրոպա Լիգայի չորս դիմակայություններում հայտնի դարձան 1/8 եզրափակչի մասնակիցները։
«Լայպցիգը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։ Գերմանական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Վիլլի Օրբանը, Անդրե Սիլվան և Էմիլ Ֆորսբերգը։ Տանտերերի միակ գոլը խփեց Մարտին Ցուբիմենդին։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2։ Այսպիսով, «Լայպցիգը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
«Ատալանտան» Հունաստանում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Օլիմպիակոսի» դարպասը։ Իտալական ակումբի կազմում աչքի ընկան Յոակիմ Մեհլեն և Ռուսլան Մալինովսկին։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ։ Առաջին խաղում ևս Ջանպիերո Գասպերինիի սաները հաղթել էին 2-1 հաշվով։ Բերգամոյականները դուրս եկան հաջորդ փուլ։
«Պորտուն» մրցակցի հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լացիոյի» հետ։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Մեհդի Թարեմին և Մատեուս Ուրիբեն։ «Արծիվների» կազմում աչքի ընկան Չիրո Իմմոբիլեն և Դանիլո Կատալդին։ Առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Պորտուն» դուրս եկավ հաջորդ փուլ։
«Սևիլիան» մրցակցի հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին»։ Խորվաթական ակումբի միակ գոլը խփեց Միսլավ Օրշիչը։ Առաջին խաղում անդաալուսցիները հաղթել էին 3-1 հաշվով և երկու խաղերի արդյունքով դուրս եկան հաջորդ փուլ։