Լոնդոնում՝ Քրեյվեն Քոթիջում, Չեմպիոնշիփի 34-րդ տուրում հանդիպեցին «Ֆուլհեմն» ու «Պիտերբորոն»։
28-րդ րոպեին «Ֆուլհեմի» ֆուտբոլիստները 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, որը հաջող իրացրեց թիմի գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Միտրովիչը։
Սերբ ֆուտբոլիստի համար այս գոլն արդեն 32-րդն էր այս մրցաշրջանում։
Միտրովիչը Չեմպիոնշիփի բոլոր ժամանակների ռեկորդանկիրն է, ըստ Bleacher Report-ի: Միաժամանակ, թիմը մինչև մրցաշրջանի ավարտը դեռ կանցկացնիևս 14 հանդիպում, այնպես որ, սերբ հարձակվողը հնարավորություն կունենա ավելացնելու իր վիճակագրությունն ընթացիկ մրցաշրջանում:
























































