Ներկայումս Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ընտանիքի հետ Կիևում է։
«Բարև բոլորին: Ես Կիևում եմ, ինչպես իմ ընտանիքը: Սա դժվար պահ է: Սա անընդունելի պատերազմ է, բայց ես հավատում եմ, որ խաղաղությունը կհաղթի, մենք պետք է հավատանք դրան: Ես բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել Պորտուգալիայից և Իտալիայից: Ես շնորհակալ եմ բոլորին այն բանի համար, որ անհանգստանում եք իմ և իմ ընտանիքի մասին: Հուսով եմ, որ շուտով նորից կտեսնեմ ձեզ բոլորիդ:
Ես արթնացա առավոտյան հինգին՝ անընդմեջ հինգ պայթյունից հետո։ Այսօր թռիչք ունեի, բայց հիմա անհնար է այստեղից դուրս գալ, քանի որ օդանավակայանները քանդված են, օդային տարածքը՝ փակ։ Այս պահին Կիևը կարելի է լքել միայն ցամաքային ճանապարհով, և բոլորը փորձում են փախչել Լվով՝ Լեհաստանին մոտ գտնվող քաղաք։
Մեզ մնում է միայն աղոթել, որ մեր կողքին ռումբ չընկնի։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես եմ այստեղից դուրս գալու»,- գրել է Ֆոնսեկան Թվիթերում։
I would like to thank everyone who has sent messages of care and support to my family and I. We are in Kyiv and doing our best to stay strong during this very tough moment for Ukraine. pic.twitter.com/HbKFCsSoW5
— Paulo Fonseca (@PFonsecaCoach) February 24, 2022