«Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը խոսել է իր նոր ակումբի մասին։ Հիշեցնենք, որ Տորեսը «Կամպ Նոու» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»:
«Բոլորը գիտեն, որ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է։ «Բարսան» միշտ պայքարում է տիտղոսների համար:
Նույնիսկ երբ ես «Մանչեսթեր Սիթիում» էի, գիտեի, որ մի օր լինելու եմ «Բարսելոնայում»: Իմ երազանքն իրականացավ»,- մեջբերում է Տորեսին Mundo Depotivo-ն։
Հավելենք, որ այսօր «Բարսելոնան» Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կմրցի «Նապոլիի» հետ։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
























































