Կիլիան Մբապեն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, հայտնում է Marca-ն։
Հարձակվողը մերժել է փարիզեցիների ևս մեկ առաջարկ՝ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Կողմերն անցած շաբաթ անցկացրել են առնվազն մեկ հանդիպում, և ՊՍԺ-ն դեռ փորձում է համոզել խաղացողին նոր պայմանագիր կնքել: Այժմ ֆրանսիական ակումբը Մբապեին երկու տարվա պայմանագիր է առաջարկում։
Ֆրանսիական ակումբը ցանկանում է, որ Կիլիանը լինի ՊՍԺ-ի կազմում 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, որը կանցկացվի Քաթարում։ Ենթադրվում է, որ մրցաշարից հետո խաղացողը հեռանալու հնարավորություն կունենա։
Չնայած ՊՍԺ-ի բոլոր փորձերին՝ Մբապեն մերժել է բոլոր առաջարկները։ Նշվում է, որ Կիլիանը շատ է սիրում ՊՍԺ-ն։ Պատճառներից մեկը, որ նա ցանկանում էր հեռանալ անցյալ ամառ, այն է, որ տրանսֆերը ՊՍԺ-ին թույլ կտար մեծ գումար վաստակել: Մադրիդի «Ռեալն» իր հերթին հարգում է Մբապեի պրոֆեսիոնալիզմը և հավատում է, որ շուտով ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի։ Մադրիդյան ակումբը չի ճնշում խաղացողին։ Ըստ աղբյուրի, Մադրիդի «Ռեալում» Կիլիանը ավելի քիչ կվաստակի, քան ՊՍԺ-ում, սակայն փողը նրան չի մոտիվացնում։
























































