«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես հայտնում Seriaanews-ը՝ հղում անելով lavocegiallorossa-ին, այսօրվանից կվերադառնա հիմնական թիմի մարզումներին։
Նշվում է, որ բացի Մխիթարյանից ընդհանուր խումբ են վերադարձել նաև Նիկոլո Զանիոլոն ու Էլդոր Շոմուրոդովը։
Ըստ աղբյուրի շուտով նրանց կմիանա նաև Կարլես Պերեսը։
«Ռոման» փետրվարի 27-ին Ա Սերիայի հերթական տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի «Սպեցիայի» հետ։ Այս պահի դրությամբ Մոուրինյուի թիմը 8-րդն է մրցաշարային աղյուսակում ՝իր ակտիվում ունենալով 41 միավոր։
























































