«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է «ռոսոներիների» գրանցած արդյունքների մասին։
«Իմ՝ «Միլանում» հանդես գալու ժամանակահատվածից ի վեր մենք տիտղոս չենք նվաճել։ Դա նշանակում է, որ պետք է շարունակենք անդադար աշխատել այդ ուղղությամբ։
«Միլանում» խաղացող ֆուտբոլիստը երբեք չի կարող գոհ լինել իր գրանցած արդյունքներից, քանի որ այստեղ երբեք չեն սահմանափակվում ձեռք բերածով։
Ես մնում եմ այն համոզմունքին, որ մեր ակումբում հավաքաված են բարձր պրոֆեսիոնալներ, որոնք իրենց գործի վարպետներն են։ Մենք կանենք ամեն հնարավորը, որ արդարացնենք մեր հիասքանչ երկրպագուների սպասելիքները»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում GQ Italia-ն։
























































