Diario Sport-ը հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
Տաղանդավոր արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ, սակայն նա ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Չնայած, աղբյուրը նշում է, որ կատալոնացիները չեն կարողանա Դիբալային առաջարկել ցանկալի աշխատավարձ, քանի որ ակումբն այժմ ֆինանսական դժվարությունների մեջ է։
Այս մրցաշրջանում Պաուլո Դիբալան անցկացրել է 20 հանդիպում, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































