«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Բրազիլիայի առաջնությունում, հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ ուրուգվայցի հարձակվողը որոշել է կարիերան շարունակել բրազիլական «Բոտաֆոգոյի» կազմում։
Կավանին կարող է նոր ակումբ տեղափոխվել այս ամառ, երբ դառնա ազատ գործակալ:
Կողմերն արդեն բանակցությունների մեջ են և սկսել են քննարկել 35-ամյա հարձակվողի հետ անձնական պայմանագրի մանրամասները։ Կավանիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։
























































