«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը կարող է այլ ակումբ տեղափոխվել։
«Ամեն ինչ բավականին թափանցիկ է. Կասպերն ունի այս և ևս մեկ մրցաշրջան: Ամեն ինչ կախված է խաղացողից, բանակցություններից և անկեղծ խոսակցությունից։
Երբեմն ես աշխատել եմ խաղացողների հետ իրենց կարիերայի վերջին հատվածում, նրանք կարող են ցանկանալ ինչ-որ նոր բան, նոր մարտահրավեր»,- մեջբերում է Ռոջերսին Goal-ը:
Շմեյխելի պայմանագիրն աղվեսների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
























































