«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղին չի մեկնել ռուսական «Аэрофлот» ավիաընկերության չվերթով, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» կանոնավոր կերպով եվրագավաթային խաղերին մեկնում է «Аэрофлот»-ով՝ իրենց վաղեմի համագործակցության շրջանակում, բայց դեպի Իսպանիա նրանց չարթերային թռիչքը չեղարկվել է:
ՄՅՈՒ-ն օգտվել է բրիտանական Titan Airways-ի ծառայություններից: Նշվում է նաև, որ այդ որուշումը կայացվել է «Аэрофлот»-ի հետ համատեղ և նրանց համագործակցությունը մնում է անփոփոխ:
«Ատլետիկոյի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 23-ին, Մադրիդում:
























































