«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան «ծեր սինյորայի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այդ մասին գրում է իտալական մամուլը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դիբալան ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Հաղորդվում է, որ նա արդեն ունի համապատասխան առաջարկ։
«Յուվեն» բազմիցս առաջարկել է Դիբալային նոր պայմանագիր կնքել, բայց ամեն ինչ ապարդյուն:
Դիբալան իտալական թիմում է հանդես գալիս 2015 թվականից: