«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է խոսել է լոնդոնյան ակումբի հարձակման գծում առկա խնդիրների մասին։
«Արդեն սովորական բնույթ կրող պատմություն է դարձել այն, որ «Չելսիի» հարձակվողները միշտ խնդիրներ են ունենում։ Այստեղ ամենահեշտ վայրը չէ ոչ մի հարձակվողի համար։
Իմ կարծիքով «Չելսին» ամուր պաշտպանություն ունեցող և ֆիզիկապես լավ պատրաստված թիմ ունի։ Մենք հարձակվողներից պահանջում ենք հնարավորինս շատ աշխատել պաշտպանությունում։
Մենք ցանկանում ենք լինել ֆիզիկապես ամուր և աշխատասեր կոլեկտիվ, որտեղ առկա չէ միայն տեխնիկան»,- նշել է գերմանացի մասնագետը։
























































