«Այաքսը» հայտարարել է, որ 7,85 միլիոն եվրո կվճարի նախկին խաղացող Աբդելակ Նուրիի ընտանիքին, ով ավելի քան չորս տարի առաջ ընկերական խաղի ժամանակ սրտի կանգից հետո ուղեղի վնասվածք էր ստացել:
Նուրին, ով այժմ 24 տարեկան է, գրեթե երեք տարի գտնվում էր կոմայի մեջ՝ 2017 թվականի հուլիսին Բրեմենի «Վերդերի» հետ ընկերական խաղի ժամանակ սրտի կանգից հետո:
Ավելի ուշ «Այաքսը» խզել էր նրա պայմանագիրը։
Նուրին իր ողջ կարիերան անցկացրել է «Այաքսում»: Նա առաջին թիմում իր դեբյուտը նշել է 2016 թվականին։