Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են ընկերական խաղեր անցկացնել ԱՄՆ-ում։
Ակումբները, որոնք շարունակում են աջակցել Եվրոպայի Սուպերլիգայի գաղափարին, ցանկանում են ամռանը կազմակերպել ընկերական մրցաշար։ Թիմերը «Միլանին» առաջարկել են դառնալ մրցաշարի չորրորդ մասնակիցը։
Հանդիպումների անցկացման վայրերը դեռ որոշված չեն, սակայն նախատեսվում է, որ դա կլինի ԱՄՆ-ի արևմտյան ափը։ Մի քանի քաղաքներ շահագրգռված են խաղերի անցկացմամբ, հայտնում է ESPN-ը։
Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» հույս ունեն օգտագործել այս մրցաշարը՝ փոխհատուցելու կորոնավիրուսային համաճարակի հետևանքով կրած կորուստները: