«Բարսելոնայի» նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատասխանել է այն հարցին, թե իր թիմակիցներից ով է իրեն ամենից շատ տպավորել.
«Նրանք բոլորը զիլ խաղացողներ են, բայց Պեդրին իսկապես առանձնահատուկ է: Նա զարմանալի խաղացող է»,- Օբամեյանգին է մեջբերում Mundo Deportivo-ն։
Օբամեյանգը չորս հանդիպում է անցկացնել «Բարսելոնայի» կազմում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։
Աֆրիկացի ֆուտբոլիստն այս ձմեռ է միացել կատալոնական ակումբին։