«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Նամպալիս Մենդին կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Իգնասիո Գենուարդին, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի ԲԿՄԱ-ն։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «աղվեսների» կազմում մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։ Մենդիի և «Լեսթեր» միջև գործող պայմանագիրը լրանում է 2023 թվականին։