Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատմել է, թե որ տեղերում և ակումբներում կցանկանար հանդես գալ իր կարիերայում։
«Շատ եմ ուզում նորից խաղալ «Սանտոսում», կարոտում եմ տնային խաղերը և այդ հիանալի մարզադաշտը:
Նաև կցանկանայի առնվազն մեկ մրցաշրջան խաղալ ԱՄՆ-ում։ Կարճ մրցաշրջան՝ 3-4 ամիս արձակուրդով»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։
Հիշեցնենք, որ բրազիլացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է է մինչև 2025 թվականի ամառ։
30-ամյա Նեյմարն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 4-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: