«Լիվերպուլը» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» հարձակվող Ջարոդ Բոուենով։ Այս մասին հայտնում է Givemesport.com–ը։
25-ամյա Բոուենը «Վեսթ Հեմում» է 2020 թվականի հունվարից:
Այս մրցաշրջանում անգլիացի հարձակվողն ազգային առաջնության 26 խաղում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Նա նաև գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Եվրոպայի լիգայի խմբային փուլի հինգ խաղում։
Բոուենի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը:
























































