Ֆրանսիական L’Équipe պարբերականը գնահատել է ֆուտբոլիստների գործողությունները Լիգա 1-ի 25-րդ տուրի՝ «Նանտ»-ՊՍԺ խաղում (3-1):
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 10 հնարավորից 4 միավոր է ստացել։ Փարիզյան թիմի կազմում լավագույնն են ճանաչվել հարձակվող Նեյմարը, կիսապաշտպան Մարկո Վերատին և պաշտպան Խուան Բերնատը։ Նրանց խաղը գնահատվել է 5 միավորով։ Հատկանշական է, որ «Նանտի» դարպասապահ Ալբան Լաֆոնը 10 հնարավորից 10 միավոր է ստացել։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում սա ՊՍԺ-ի երկրորդ պարտությունն էր։ ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Նանտը» 38 միավորով բարձրացել է 5-րդ հորիզոնականը։
























































