ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն գոհ չի մնացել մրցավարությունից ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրի՝ «Նանտի» դեմ խաղում։ Հանդիպումը կայացել է Նանտում և ավարտվել տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով․
«Մեզ համար շատ բարդ հանդիպում էր։ Չեմպիոնների լիգայի խաղից հետո մենք գիտեինք, որ մեր թիմը պետք է հաղթի։ Ի սկզբանե, շատ բարդ խաղ էր։ Մենք երկու գոլ բաց թողեցինք՝ արժանիորեն։ Դրանից հետո մրցավարի բոլոր որոշումները մեր դեմ էին․ նա խաղացողներին վնասվածք ստանալու ռիսկի էր ենթարկում։
Կարծում եմ՝ պարզապես ցանկություն կար մեր դեմ սուլելու։ Մրցավարը չսուլեց անգամ, երբ խախտում կար Մբապեի նկատմամբ։ Կարող էինք ֆուտբոլիստներին 3 ամսով կորցնել վնասվածքների պատճառով»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում սա ՊՍԺ-ի երկրորդ պարտությունն էր։ ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Նանտը» 38 միավորով բարձրացել է 5-րդ հորիզոնականը։























































