«Բարսելոնայի» վինգեր Մեմֆիս Դեպայը ցանկություն է հայտնել հեռանալ կատալոնական ակումբից։
Ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել իր նախկին թիմում՝ ֆրանսիական «Լիոնում»։ Այս մասին հայտնի է դարձել Le Quotidien du Sport-ի լրագրողներին։
Ադամա Տրաորեին և Օբամեյանգին գնելուց հետո Մեմֆիսի շանսերը մեկնարկային կազմում կտրուկ նվազեցին։ Բացի այդ, «Բարսան» ցանկանում է ամռանը գնել ևս մի քանի հարձակվողական ոճի խաղացողների, ուստի նրա տեղը մեկնարկային կազմում մեծ հարց է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ն հետաքրքրություն էր ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ, թեև դժվար թե Մեմֆիսը միանա «Լիոնի» գլխավոր մրցակցին:
























































