ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ակումբում դարպասապահների հետ կապված իրավիճակի մասին։
Մասնագետը կարծում է, որ երկու դարպասապահների ռոտացիայի մեջ խնդիր չկա, և նրանց միջև առողջ մրցակցությունից բացի այլ բան լինել չի կարող։
«Մարզչական շտաբը և ես յուրաքանչյուր հանդիպումից առաջ որոշում ենք, թե ով է խաղալու: Մենք երկու առաջին համար ունենք, և ես խնդիր չեմ տեսնում նրանում, որ ռոտացիա լինի դարպասապահի դիրքում։
Դեռ չեմ որոշել, թե ով է խաղալու «Նանտի» դեմ. ֆուտբոլիստների միջև առողջ մրցակցություն կա։ Ավելին, նրանք աշխարհի երկու լավագույն դարպասապահներն են»,- մեջբերում է Պոչետինոյին Football Italia-ն։
























































