ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, թե խաղադաշտում որ դիրքում է նախընտրում խաղալ․
«Ես սովոր եմ խաղալ կենտրոնում, կցանկանայի խաղալ հիմնական հարձակվողի թիկունքում:
Հենց այս դիրքում եմ ես ինձ հարմարավետ զգում։ Ինձ դուր է գալիս շփվել գնդակի հետ, ավելի շատ ներգրավվել գնդակին տիրելու հարցում:
Այնպես որ, ես այդպես զգում եմ, որ խաղի մի մասն եմ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Le Mag-ը։
























































