Հայկական Noah Football Group ֆուտբոլային հոլդինգը դարձել է ֆրանսիական երկրորդ լիգայի «Փարիզ» ակումբի բաժնետերը, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Հայկական հոլդինգը «Փարիզի» երրորդ օտարերկրյա ներդրողն է Բահրեյնի Թագավորությունից և BRI Sports Holding-ից հետո։
Միաժամանակ, ակումբի բաժնետոմսերի 57%-ը մնում է Պիեռ Ֆերաչիին։ «Նոայի» նախագահ Ռոման Գևորգյանը միացել է ակումբի տնօրենների խորհրդին: Ակումբն այս պահին զբաղեցնում է երկրորդ տեղը Լիգա 2-ում։
Noah Football Group-ին արդեն պատկանում է հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը և իտալական «Սիենա» ակումբը։
́
Le Paris FC accueille un nouvel investisseur dans son capital, Noah Football Group détenu par des investisseurs d’Arménie et représenté par Roman Gevorkyan.
— Paris FC (@ParisFC) February 18, 2022