ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ է փնտրում, քանի որ թիմի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ըստ ֆրանսիական Le10sport-ի՝ ՊՍԺ-ն այս պաշտոնում դիտարկում է «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի թեկնածությունը։
Աղբյուրը նաև նշում է, որ Զինեդին Զիդանը շարունակում է մնալ փարիզյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն։
























































