ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մերժել է փարիզյան ակումբի ղեկավարության առաջարկը՝ կապված պայմանագրի երկարաձգման հետ։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքային ակումբի ղեկավարները ֆրանսիացուն առաջարկել էին նոր պայմանագիր, որի համաձայն վերջինս տարեկան կստանար 45 միլիոն եվրո աշխատավարձ։
Ըստ մի շարք լրատվականների՝ Մադրիդի «Ռեալը» Մբապեին առաջարկում է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ։
























































