«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ամեն գնով թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ադրիեն Գրանյեն, փարիզյան ակումբը ցանկանում է վերջին առաջարկը կատարել Կիլիանին՝ պայմանագիրը երկարաձգելու հետ կապված։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին առաջարկվելու է շաբաթական մեկ միլիոն եվրո աշխատավարձ։ Մբապեն ակումբի ղեկավարությունից ժամանակ է խնդրել, որպեսզի առաջարկը քննարկի իր գործակալի հետ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն առաջիկա ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։