ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել Մադրիդի «Ռեալը»։
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է իր ակնհայտ դժգոհությունը՝ կապված իտալացի մասնագետի աշխատանքի հետ։
Ըստ աղբյուրի՝ եթե «սերուցքայինները» չկարողանան հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը, Անչելոտին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Փարիզյան ակումբն իր հերթին չի ցանկանում շարունակել համագործակցությունը Պոչետինոյի հետ։
























































