ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին խոսել է փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Մբապեն ամուր բնավորություն ունեցող մեծ չեմպիոն է։ Նա օրինակելի պրոֆեսիոնալ է, ու ես կարող եմ հաստատել, որ նա «Ռեալի» դեմ խաղերում միայն ճաշի մասին է մտածում։
Նա հպարտ է, որ խաղում է ՊՍԺ-ի, այս քաղաքի համար։ Նա միշտ կհպարտանա դրանով»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում Canal+-ը։
Մբապեն ՊՍԺ էր տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»։
























































