ՉԼ 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Ռեալ» առաջին խաղում մի շարք բարձրաստիճան հյուրեր են սպասվում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ խաղին մարզադաշտից հետևելու են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը, բիզնեսմեն Ֆրանսուա Պինոն ու Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, ինչպես նաև «Սարդ մարդը» ֆիլմի դերասան Թոմ Հոլանդը, ֆրանսիացի կինոաստղեր Լեյլա Բեխտին, Թահար Ռահիմն ու Ադել Էկզարկոպուլոսը։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև Փարիզում ծնված DJ Snake-ը և ֆրանսիացի կատարող Vitaa-ն։
Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 15-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
























































