ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն խոսել է փարիզյան թիմի աստղային կազմի մասին.
«Մեզ մոտ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են հավաքված: Ես հնարավորություն եմ ունեցել մարզվելու Դևիդ Բեքհեմի հետ, խաղալ Զլատան Իբրահիմովիչ, Մաքսվելի, Տյագո Մոտայի հետ, իսկ հիմա պատիվ ունեմ մարզվելու Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ: Սա միշտ հաճելի է:
Իհարկե, մենք ամեն օր սովորում ենք , հատկապես այնպիսի խաղացողներից, ինչպիսիք են Մեսսին, նրանք մեզ համար օրինակ են ծառայում: Խոսքն ինչպես ֆուտբոլային, մասնագիտական, այնպես էլ առօրյա կյանքում ստացած խորհուրդների մասին:
Սրանք մարդիկ են, ովքեր երբեք չեն ուշանում, գործին լուրջ և պրոֆեսիոնալ են վերաբերվում»,-Կիմպեմբեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: