Հարձակվող Լիոնել Մեսսին իրեն բավականին լավ է զգում ՊՍԺ-ում: Ինչպես հայտնում է RMC Sport-ը, Մեսսին իրեն լավ է զգում Փարիզում և ամենևին էլ չի զղջում ՊՍԺ տեղափոխվելու համար։ Նշվում է, որ Լեոն հարմարվել է Փարիզի կյանքին։
Մեսսին մտադիր չէ ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Այս տեղեկությունը հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն։ Նշվում է, որ Մեսսին չի ափսոսում ՊՍԺ տեղափոխվելու համար։ Լեոն մտադիր է շարունակել հանդես գալ մայրաքաղաքային թիմում։
Մեսսին ընտանիքի հետ հաճախ է գնում ռեստորաններ և այլ ժամանցային վայրեր։ Մեսսիի ընտանիքը հարմարվել է Փարիզի կյանքին։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի որդիները սպորտով են զբաղվում Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։