Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը, որն այս պահին առանց աշխատանքի է, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Այս մասին հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, 49-ամյա Զիդանին իրենց թիմում են ցանկանում տեսնել ՊՍԺ-ի քաթարցի բաժնետերերը: Այս պահին նա դեռ որոշում չի կայացրել ՝ արդյոք կգլխավորի ֆրանսիակա՞ն ակումբը, թե՞ մեկ այլ թիմ:
Զիդանի վերջին աշխատավայրը Մադրիդի «Ռեալն» էր, որտեղից նա հեռացել է 2021 թվականի ամռանը: Մասնագետը 2016 թվականի հունվարից մինչև 2018 թվականի մայիսն է գլխավորել մադրիդյան թիմը:
























































