ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսն ասել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
«Կարո՞ղ է Մբապեն դառնալ ՊՍԺ-ի պատմության լավագույնը: Այո: Նա արդեն լավագույններից մեկն է: Հուսով եմ, որ…Նրա պայմանագիրն ավարտվում է, սա որոշիչ պահ է նրա համար:
Իհարկե, ես նրան ասում եմ, որ ուզում եմ նա մնա: Դա կարևոր է, մենք տեսնում ենք՝ նա ինչպես է խաղում ամեն խաղում:
Չգիտեմ նրա որոշումը: Ուզում ենք մրցաշրջանի ընթացքում հասնել մեր նպատակներին, իսկ հետո տեսնենք՝ ինչ կլինի»,-Մարկինյոսի խոսքերն է փոխանցում Parisfans-ը:
























































