Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամյը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև կայանալիք խաղից առաջ կիսվել է տպավորություններով․
«Եթե այս խաղում կա ֆավորիտ, ապա դա ՊՍԺ-ն է, ես այդպես եմ կարծում։ Երբ թիմում կա Մեսսի, Մբապե և Նեյմար, ապա այդ խաղւոմ պարտվելը շատ-շատ բարդ է, չէ՞ որ նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են։
Սովորաբար, երբ քո թիմում այդպիսի խաղացողներ կան, ապա դու հաղթում ես։ Մեսսին մեծ տարբերություն է ստեղծում, այդպես չէ՞։ Հետո նրանց կազմում է հանդես գալիս աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը, աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը՝ Մարկինյոսը։ Նրանց մոտ անգամ երկու դարպասապահն էլ արժանի են մեկնարկային կազմում տեղ ունենալուն։ Կա նաև Կիմպեմբեն ․․․ նա հավաքականի խաղացող է։
Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ եթե կա ֆավորիտ, ապա դա ՊՍԺ-ն է»,- ասել է Թյուրամը։
ՊՍԺ-ի և «Ռեալի» միջև խաղը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 15-ին։ Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։
























































