Լա լիգան հրապարակել է առաջիկա Էլ կլասիկոյի օրն ու ժամը։ Հանդիպումը կայանալու է Իսպանիայի Պրիմերայի 26-րդ տուրի շրջանակում։
Ինչպես և հաղորդվել էր, «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև «Սանտիագո Բեռնաբեուում» կայանալիք հանդիպումը անցկացվելու է մարտի 1-ին՝ կիրակի և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։55-ին։
Առաջին շրջանի խաղում «Կամպ Նոու» ստադիոնում գրանցվել է ոչ-ոքի՝ 0-0։ Ներկա պահին «Ռեալը» երեք միավորով գերազանցում է «Բարսելոնային» մրցաշարային աղյուսակում։