«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», նրա համար հեշտ չէ հարմարվել այլ ակումբին, քանի որ այնտեղ ամեն ինչ նոր է։
Չեմ կարծում, որ նա ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», նա ստիպված էր հեռանալ, և դա նրա համար հեշտ չէ։
Մեսսին լավ է հանդես գալիս կարևոր հանդիպումներում. կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղում նա ցույց կտա իր խաղամակարդակը»,- մեջբերում է Անելկային Marca-ն։